2013թ. փետրվարի 15-ին եւ 16-ին «NEWS.am» կայքում հրապարակվել են «Րաֆֆի Հովհաննիսյան. Անգամ ընտրակաշառքի զանգվածային տարածումը չի կարող կասեցնել հայ ժողովրդի մոտալուտ հաղթանակը» եւ «Հայաստանի Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը հայտարարել է ընտրությունների կեղծման նորարարությունների մասին» վերնագրով հոդվածները:

Իսկ «Aravot.am» կայքում 2013թ. փետրվարի 16-ին հրապարակվել է «Վանաձորում ընտրակաշառք է բաժանում նաեւ թաղային հեղինակություն Սերոժիկը» վերնագրով հոդվածը:

Ըստ հրապարակումների` քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանվում:

ՀՀ գլխավոր դատախազությունից «Pastinfo.am» -ին հայտնել են, որ Լոռիի մարզի դատախազությունը նշված հրապարակումներն ուղարկել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն` նյութեր նախապատրաստելու: Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: