Փետրվարի 17 –ին Կուրիլյան կղզիների հարավային մասում գտնվող Կունաշիր կղզում, Յուժնո-Կուրիլսկ բնակավայրից 170 կմ դեպի հարավ-արեւելք 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորերկրյա ցնցումների հիպոկենտրոնը գտնվել է 59 կմ խորության վրա, հայտնում են Ռուսաստանի Սախալինսկի մարզի  ԱԻ գլխավոր վարչությունից:

Շիկոտան եւ Կունաշար կղզիների բնակիչները եւս զգացել են ստորերկրյա ցնցումները` 3-4 բալ ուժգնությամբ: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: