Մոսկվայում 95 տարեկանում մահացել է հայտնի փիլիսոփա եւ մշակութաբան Գրիգորի Պոմերանցը:

Պոմերանցը ծնվել է Վիլնյուսում: Մասնակցել է պատերազմին, եղել է ճամբարներում: 1949թ-ին դատապարտվել է հակասովետական գործունեության համար, 1953թ-ին ` ազատ է արձակվել, 1958 թ-ին` ռեաբիլիտացվել է: Նա դիսիդենտական շարժման մասնակից է եղել, Ալեքսանդր Սոլժենիցինի ընդդիմախոսը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Գ. Պոմերանցը գիտական կարիերան սկսել է որպես Դոստոեւսկու  աշխատանքների հետազոտող, այնուհետեւ զբաղել է կրոնաբանական խնդիրներով:

1990-ականներին նրա գործերն սկսել են հրատարակել Ռուսաստանում: Լույս են տեսել «Փիլիսփայության պատամության դասընթաց», «Աշխարհի մեծ կրոնները», «Փիլիսոփայության եւ մշակութաբանության փորձեր» եւ այլ աշխատանքներ:  2012 թ-ին լույս են տեսել Պոմերանցի հուշերը` «Անճոռնի ճուտիկի գրառումները» վերնագրով: