Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում երկնքարային անձրեւի հետեւանքների վերցման աշխատանքներում ավելի քան 24 հազ. մարդ է ներգրավված: Գործի է դրվել նաեւ ավելի քան 4,3 հազ. միավոր տեխնիկա:
Հիմնականում իրականցում են շենքերի ապակիների տեղադրման աշխատանքներ: Ներկայումս արդեն վերականգնվել են 1658 բնակելի շենքերի, 34 բժշկական, 62 կրթական հաստատությունների պատուհաններ: Ուսումնասիրվել են նաեւ ավելի քան հարյուր պոտենցիալ վտանգավոր օբյեկտներ:
Երկնաքարային անձրեւի հետեւանքով տուժել է 1145 մարդ, 2962 շենք, այդ թվում` հիվանդանոցներ, դպրոցներ եւ այլն:




























