Հայաստանի ընտրական օրենսգիրքը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Այս մասին լրագրողներին ասաց ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւը: ԱՊՀ ՄԽՎ պատվիրակությունը նախագահական ընտրութունների դիտարկում է իրականացնում:

Մոնիտորինգային խումբը հայկական կողմին մի շարք առաջարկություններ է արել, այդ թվում` ընտրական իրավունքի միասնականացման վերաբերյալ, ավելացրել է նա: «Պետք է նշել, որ վերջին տարիներին ԱՊՀ երկրները նկատելի առաջընթացի են հասել: Ոմանք թափանցիկ քվեատուփեր են օգտագործում, ոմանք` ոչ: Սակայն օրենսդրության սկզբունքները համապատասխանում են միջազգային չափանիշներին»,-հայտարարել է Ա. Սերգեեւը:

Հիշեցնենք, որ ընտրությունների դիտարկման համար Հայաստանի ԿԸՀ-ում գրանցվել է 21 տեղեկան եւ 5 միջազգային կազմակերպություններ, այդ թվում` ICES-ը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ԵԽԽՎ-ն, ԱՊՀ ՄԽՎ-ն եւ ԱՊՀ դիտորդական առաքելությունը: