Վերջին երկու օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատելիորեն աճել է լարվածությունը:
Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները երեկ գիշերը եւ այսօրվա ընթացքում առաջնային գծի ողջ երկայնքով խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, NEWS.am-ին հայտնում են ԼՂՀ պաշտպանության բանակից:
Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել երկրի հյուսիսային, արեւելյան եւ հարավարևելյան հատվածներում տեղակայված մարտական դիրքերի շրջանում, որոնց ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի դրսեւորած ակտիվությունը կասեցվել է:




























