Փետրվարի 17-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքում ձյան շերտի ծանրությունից փլուզվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերությանը պատկանող գրասենյակի տանիքը (Չարենցի փողոցի թիվ 13 շենք): 

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել Արթիկ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ձյան շերտի ծանրությունից տեղի է ունեցել շենքի երկու մասնաշենքերի տանիքի ազբոշիֆերների նստվածք` համապատասխանաբար 25 և 35 քմ, ինչն իրենից ներկայումս փլուզման վտանգ չի ներկայացնում: Անվտանգության նկատառումներից ելնելով` հրշեջ - փրկարարները սահմանազատել են տարածքը: