Այսօր՝ փետրվարի 17-ին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Շիրակի թղթակիցը, ժամը 19:05-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում` սանէպիդկայանի հարակից հատվածում BMW մակնիշի 29 ՍՕ 063 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչներ, 1981 թ. ծնվածՆաիրի եւ նույն թվականին ծնված Թերեզա Ուղուրլյաններին: Վերջիններս ամուսիններ են:
Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են են Գյումրիի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի




























