Այսօր՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ժամը 19։00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի Մայիսյան փողոցի բնակիչ, 30-ամյա Վահրամ Հարաթյանը, Նոյեմբերյան քաղաքի գլխավոր փողոցում վարելով «Ֆոլկցվագեն Գոլֆ» մակնիշի 33 ՏV 105 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել ծառին։
Վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւոր, Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Մերի Խաչիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։
Վթարի վայր են ժամանել Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ-քննչկան խումբը եւ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները:
Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի




























