BBC-ի լրագրողները աշխատատեղերի կրճատման դեմ 24-ժամյա գործադուլ են սկսել: Նրանք մեկ օր չեն կատարի ծառայողական պարտականությունները: Դա կարող է հանգեցնել աշխարհի առաջատար լրատվամիջոցներից մեկի հեռուստա եւ ռադիոհեռարձակման խափանումներին:
BBC-ի ղեկավարության կադրային որոշումները հինգ տարվա համար նախատեսված ծախսերի կրճատման մի մասն են: Այդ ժամանակահատվածում ձեռնարկությունում ծրագրում են կրճատել երկու հազար աշխատատեղ: 2004թ. BBC-ում աշխատանքից արդեն զրկվել էր յոթ հազար աշխատակից, գրում է utro.ru-ն:




























