Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ նստացույց են հայտարարել Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց:
Նրանց տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Նախորդ բոլոր ընտրությունները ցույց են տվել, որ Հայաստանում ընտրությունները չեն արտահայտում ժողովրդի կամքը:
Այսօր ականատես ենք լինում հերթական կեղծ ընտրություններին:
Գտնում ենք, որ հանրության միասնական գործողությունների միջոցով է Հնարավոր հաստատել քաղաքացու ընտրական իրավունքը եւ իշխանությունը վերադարձնել ժողովրդին:
Որպես մեր դիրքորոշման արտահայտում կեղծ ընտրությունների վերաբերյալ՝ հայտարարում ենք նստացույց: Նստացույցին փետրվարի 19-ին կհետեւի ակցիա ԿԸՀ դիմաց, որով կարտահայտվի մեր վրդովմունքը՝ Հայաստանում չծնված ժողովրդավարության վախճանի կապակցությամբ:
Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չեն ընդունում կեղծ ընտրությունները եւ դրա միջոցով վերարտադրվող ապօրինի ռեժիմը, կոչ ենք անում այսօր եւ վաղը հավաքվել Գիտությունների Ազգային Ակադեմիայի դիմաց»:
Հայտարարությունը ստորագրել են`
Դավիթ Հարությունյանը
Կարեն Հարությունյանը
Միհրան Մարգարյանը
Վահագն Մինասյանը
Սարո Սարոյանը:




























