Այսօր` փետրվարի 18-ին, ժամը 16.00-ի դրությամբ` Հայաստանի տարածքում բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փակ է Սելիմի լեռնանցքը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: