Հայաստանի ոստիկանությունը պարզաբանում է, որ Մեծամոր քաղաքի 20/02 տեղամասում ժամը 15:05-ի սահմաններում առաջացած մարդկային կուտակումների առընչությամբ հանձնաժողովի նախագահի հրավերով ոստիկանության ծառայողները միջամտել եւ կարգավորել են ընտրողների հերթը, որը տեւել է 7-ից 8 րոպե:

Դրանից հետո որեւէ այլ գործողություններով ընտրությունների բնականոն ընթացքը չի խոչընդոտվել: