Ադրբեջանը կատաղած է, Հայաստանը` խաբված, Թուրքիան` լքված: Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այցը հարեւան երկրներ այդպես է բնութագրել «Միասնական ազգային շարժում» խմբակցության պատգամավոր, կառավարության նախկին անդամ Գոգա Խաչիձեն:
«Վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հարեւան երկրներ այցից հետո Ադրբեջանը կատաղած է, Հայաստանը` խաբված, Թուրքիան` լքված», - գրել է նա facebook-ի էջում եւ մեկնաբանել Թուրքիայի հետ իրավիճակը: «Այնտեղ սկզբում հայտարարություններ էին արվել, որ պետք է կառուցվեր Ազիզիեի մզկիթը, սակայն եկել են այստեղ եւ հայտարարում են, որ պետք է այլ մզկիթ կառուցվի, եւ ավելի լավը»:
«Գռուզիա օնլայնը» հաղորդում է, որ նա նաեւ անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական մեծամասնության եւ փոքրամասնության միջեւ բանակցություններին եւ նշել, որ հիմնական հարցերով արդեն համաձայնության են հասել, թեեւ խորհրդակցություները շարունակվում են:




























