«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այս պահին գտնվում է Ոստիկանությունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ինքը` Ռուբեն Հակոբյանը:
Ըստ որոշ տեղեկությունների, Գյումրիի 34/36 ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել, այնտեղ վիճաբանել են Ռուբեն Հակոբյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Պատգամավորը խնդրեց մանրամասներն իմանալու համար ավելի ուշ զանգել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























