Կեղծ անձնագրով ընտրողը թողել է այն տեղամասային հանձնաժողովի անդամի մոտ եւ փախել: Մամուլի ասուլիսում փաստը ներկայացրել է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը` խոսելով ընտրությունների ընթացքում կատարված խախտումների մասին: «Բնականաբար, մենք իրավունք չենք ունեցել այն խլել ընտրողի մոտից: Բայց երբ նա անձնագիրը տվեց հանձնաժողովֆի անդամին եւ նա հարցրեց վերջինիս հայրանունը, կեղծ ընտրողը խառնվել է իրար: Խուճապի մատնվելով նա փախել է տեղամասից` անձնագիրը թողնելով հանձնաժողովի անդամի մոտ»,- հստակեցրել է Խուրշուդյանը:

Խուրշուդյանի նեկայացրած եւս մեկ օրինակ վերաբերել է կրկնակի քվեարկությանը: Դեպքն արձանագրվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Հանձնաժողովի անդամը, քվեարկելու համար գնացել է հարեւան տեղամաս, որտեղ հանդիպել է իր հարեւանին: Վերադառնալով իր տեղամաս` տեսել է նույն հարեւանին, ով պատրաստվում էր քվեարկել մյուս տեղամասում: