Այսօր` փետրվարի 18-ին, մահացել է պրոֆեսոր Վիկտոր Ափոյանը, ով հանդիսանում է հայ վիրաբուժության հենասյուներից մեկը: 83-ամյա Ափոյանը մի քանի տասնամյակ կանխորոշել է Հայաստանի վիրաբուժական գիտության զարգացումը:

Նա նաեւ հանդիսանում էր մի շարք ոլորտների առաջատար գիտնական եւ ուսուցիչ, ով ոչ միայն կիսվել է իր հարուստ գիտելիքներով ու փորձով, այլեւ, առաջին հերթին, բժշկությանն անձնուրաց, անվախ եւ հազվադեպ հանդիպող անշահախնդիր ծառայելու սեփական օրինակով ոգեշնչել է իր աշակերտներին:

Վ. Ափոյանի աշակերտները եւ գործընկերները խորապես ցավակցում են

նրա հարազատներին ու մերձավորներին: Թո՛ղ վառ մնա Ուսուցչի հիշատակը: