Նախագահի այն թեկնածուները ովքեր հետեւում եւ բարձրաձայնում են ընտրակեղծումների մասին, նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն արդեն մեկ ամիս է, ինչ բարձրաձայնում է այդ մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը:
Նրա խոսքով, նոր ընտրակեղծումները, ոչ մի բանով չեն տարբերվում հին ընտրակեղծումներից: «Մենք երկրում ունենք շինծու ընտրություններ, քաղաքացիները ազատ չեն, ուստի եւ քվեարկության արդյունքները չեն արտահայտի մեր հանրության կարծիքը: Դա ակնհայտ է եւ դրա պատճառը ես մատնանշել եմ` հակասահմանադրական քաղաքական ուժը, եթե մասնակցում է ընտրություններին , ապա ընտրությունները անցնելու են շինծու: Ինչը մենք բոլորս տեսնում ենք»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Նա նաեւ ասաց, որ չի հետեւում ընտրական գործընթացներին, քանի որ դրա իմաստը չի տեսնում: «Սա անկախ Հայաստանի 10-րդ ընտրություններն են եւ 5-րդ անգամ նախագահ եւ ԱԺ ենք ընտրում: Որեւէ նորություն կա՞ հանրության համար: Չկա, որովհետեւ կարիքը չկա»,- ասաց Անդրեաս Ղուկասյանը:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























