Ժամը 20-ի դրությամբ Iditord.org կայքում գրանցվել է ընտրախախտումների 297 արձանագրություն:
Դրանցից 77-ը վերաբերում են ընտրակաշառքների եւ ճնշումների դեպքերին, 29-ը` քվեարկության օրը տեղի ունեցած խախտումներին, 22-ը` ընտրացուցակներում առկա թերություններին, 57-ը` նախընտրական քարոզչությանը, 38-ը` քվեարկության օրվա հասարակական կարգի խախտումներին, 73-ը` քվեարկության ընթացակարգի խախտումներին:




























