Վրաստանի Կասպիի շրջկենտրոնում գտնվող ոստիկանության շենքում, այսօր` փետրվարի 18-ին, պայթյուն է որոտացել:
Ինչպես հաղորդում է InterpressNews-ը, նախնական տվյալներով, ձեռքի նռնակ է պայթել, որի հետեւանքով մի մեքենա է վնասվել: Տուժածների մասին տվյալներ չկան:
Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է Շիդա Քարթլիի երկրամասի Կասպիի շրջանում ոստիկանության երկրամասային գլխավոր վարչության շենքի մոտ պայթյունի փաստը, նաեւ հայտարարել, որ ձերբակալվել են մարդիկ, ովքեր, հնարավոր է, պայթուցիկ սարք են նետել այդ վայրում:
Պայթյունի հետեւանքով կոտրվել են շենքի ապակիները, վնասվել շենքի արտաքին տեսքը, ինչպես նաեւ շենքի մոտ կայանված մեքենան:




























