Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 1015 կալանավորներից իր քաղաքացիական պարտքն է կատարել շուրջ 1000 կալանավոր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: Նա նշեց, որ այժմ հաշվում են արդյունքները եւ մի քանի ժամից պարզ կլինի, թե կալանավորները ում օգտին են քվեարկել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քվեարկությունը շարունակվում է «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երեւան Կենտրոն», «Գորիս», «Արթիկ», «Վանաձոր», «Աբովյան» ՔԿՀ-ներում:



























