Շրջիկ արկղերի միջոցով այսօր` փետրվարի 18-ին, քվեարկություն է իրականացվել թվով 45 բժշկական հաստատությունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողաջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:

Նա տեղեկացրեց, որ 45 բուժհաստատությունում քվեարկել է 1375 ընտրող: ԱՆ աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ քվեարկությունը բուժհաստատություններում տեւել է մինչ 18:00-ն: Նրա խոսքով` միջադեպեր չեն գրանցվել, ընտրությունների ընթացքին հետեւել են թեկնածուների վստահված անձինք եւ դիտորդներ: