Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ մի դիմում-բողոք չի ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Նա նշեց, որ նույնիսկ ընտրատարածքներում բողոքներ չեն ստացել: Թե ինչով է պայմանավորված այս ամենը, Արմեն Սմբատյանը նշեց` «ընտրությունների բարձր որակով»: