Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն այսօր` փետրվարի 18-ին` որդու 18-ամյակի կապակցությամբ «Ռենջ Ռովերին» համարժեք նվեր է արել: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը:

Հարցին, թե ծնունդը նշե՞լ են, նա պատասխանեց. «Բա ոնց, բա ոնց  կլիներ չնշեին: Ձեր կարծիքով իմ համար էս ընտրություննե՞րն էին կարեւոր, թե՞ տղայիս ծննդյան տարեդարձը: Տանը փոքր միջավայրում նշել ենք: Հյուրերն էլ եկել շնորհավորել գնացել են: Աշխատում էին իմ առողջական վիճակից ելնելով շատ չմնալ»:

Հարցին, թե ի՞նչ է նվիրել որդուն, Սեդրակյանը պատասխանեց. «Այ դա չեմ ասի: «Ռենջ Ռովերը»  դարձավ համազգային հարց, հիմա էս էլ որ ասեմ...»: Իսկ «Ռենջ Ռովերին» համարժեք նվե՞ր է տվել, հարցին էլ արձագանքեց. «Հա բա ինչ, ավագ որդիս է, առաջին երեխաս, բա չնվիրեի՞»: