Սերժ Սարգսյանը ժամանել է ՀՀԿ կենտրոնական շտաբ: Կենտրոնակաուն շտաբում է նաեւ ՀՀԿ ակտիվը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահմյանը, վարչապետը Տիգրան Սարգսյանը եւ այլք:

Ի դեպ, ՀՀԿ կենտրոնական շտաբում է նաեւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղասարյանը:

Քիչ անց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շտաբում ասուլիս է հրավիրելու:

Armnews հեռուստաընկերության եւ  Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի պատվերով, The Gallup Organization-ի կազմակերպած Exit-poll-ի տվյալներով` Սերժ Սարգսյանն ընտրությունների հենց առաջին փուլում հաղթում է` հավաքելով 58 տոկոս ձայն:

Երկրորդ տեղում Րաֆֆի Հովհանիսյանն է` 32 տոկոսով, երրորդ, չորրորդ տեղերում` Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանն են 3-ական տոկոսով: