Այսօր` փետրվարի 19-ին, առավոտյան ժամը 9.00-ին վերսկսվել են 13-ամյա Արսեն Բալայանի որոնողական աշխատանքները:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարար եւ հատուկ ջրափրկարարկան ջոկատները, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 4-րդ հերթապահ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:

Հիշեցնենք, որ Փետրվարի 18-ին, ժամը 15.30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտ 13-ամյա Արսեն Բալայանը ընկել էր Հրազդան գետը: Մինչեւ ժամը 00.25-ը իրականացվել են որոնողա-փրկարարական աշխատանքներ: Դեպքի վայրում է գտնվել նաեւ Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ըստ նախնական  տեղեկությունների` մի քանի երեխաներ գնացել են գետի ափ: Խեղդվող տղան մի աղջկա հետ նստել է ափին եւ հողը սկսել է սահել: Աղջկան հաջողվել է դուրս պրծնել, իսկ Արսենին` ոչ: