Փետրվարի 18-ին BBC հեռուստառադիոհեռարձակման կորպորացիայում տեղի ունեցած ապստամբությունը չի ազդել ընկերության` մոտ 2 հազար աշխատատեղ կրճատելու որոշման վրա:

«Մենք հասկանում ենք, որ դժվար է գիտակցել կրճատումների հետ կապված իրադրությունը, բայց մեզ էլ հիասթափեցրել է Լրագրողների ազգային պրոֆմիության գործունեությունը»,- Yorkshire Evening Post թերթին հայտարարել է  BBC-ի ներկայացուցիչը, հայտնում է The Moscow Postը:

Միաժամանակ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-Տելեկոմը, Լրագրողների ազգային միության ներկայացուցիչները, որոնք կազմակերպել են ապստամբությունը, խոստացել են շարունակել ցնցումները, մինչեւ ղեկավարությունը կվերանայի աշխատանքից զանգվածային հեռացումների որոշումը:

Չբացառելով նոր ցույցերի անցկացումը` Լրագրողների ազգային միությունը պատրաստակամություն է հայտնել` շարունակել բանակցությունները: Պրոֆմիությունը նաեւ կոչ է արել սառեցնել կրճատումներն այնքան ժամանակ, մինչեւ ապրիլ ամսին BBC գլխավոր տնօրենի պաշտոնը կստանձնի Թոնի Հոլը:

BBC-ում փետրվարի  18-ին տեղի ունեցած ապստամբության պատճառով նրա հեռուստա եւ ռադիոէկրաններում բացակայել են քիչ թե շատ հայտնի լրատվական հաղորդումները, որոնք փոխարինվել են ավելի վաղ ձայնագրված հաղորդումներով: Ապստամբությանը մասնակցել են հաղորդավարներ եւ լրագրողներ, սյուժեներ պատրաստողներ,այդ թվում եւ արտասահմանյան աշխատակազմերից:

Պրոֆմիությունը դեմ է հանդես եկել BBC ղեկավարության կողմից իրականացված միջոցների տնտեսման ծրագրին, որը նախատեսում է մոտ 23 հազար աշխատատեղերից երկու հազարի կրճատումը: Հեռարձակող կորպորացիայի տվյալներով` աշխատանքից հեռացվել են 153 աշխատակիցներ, 554-ը պաշտոնաթող են եղել սեփական կամքով, եւ եւս 186-ը նոր պաշտոնների են նշանակվել: