Փետրվարի 19-ին աշխարհում նշվում է ծովային կաթնասունների պաշտպանության կամ կետերի Համաշխարհային օրը:Էկոլոգիական այս ամսաթիվը համարվում է ոչ  միայն կետերի այլ նաեւ բոլոր ծովային կաթնասաունների  եւ ծովերում ու օվկիանոսներում բնակվող տարբեր կենդանի արարածների պաշտպանության օր:

Այս օրը հաստատվել է 1986 թվականին, երբ սառեցվել է կետերի որսը` Կետերի միջազգային կոմիտեի կողմից, հայտնում է Calend-ը: Այս օրենքը գործում է մինչ օրս, եւ նշանակում է, որ աշխարհում կետերի որսն ու կետի մսի վաճառքն արգելվում է:

Ներկայումս կետերի որսը թույլատրվում է բացառապես տեղային հասարակության կարիքները (այսպես կոչված աբորիգենների) կարիքները հոգալու համար եւ Կետերի միջազգային կոմիտեի ղեկավար անդամների հատուկ թույլտվությամբ` գիտական նպատակներով:

Ծովային կաթնասունների, մասնավորապխես կետերի հանդեպ անգութ եւ ինտենսիվ վերաբերմունքը, որը ձգվում է արդեն 200 տարի, հանգեցրել է դրանց թվի կրճատմանը, իսկ որոշ տեսակներ նույնիսկ վերանալու շեմին են:  Ընդ որում, կետերի եւ ծովային այլ կենդանիների թվի կրճատումը տանում է ծովային էկոհամակարգում կենսաբանական հավասարակշռության խախտման, քանի որ նրանք հանդիսանում են մոլորակի ծովային համակրգի ամենազգայուն ցուցանիշները, եւ նրանք էկոլոգիական համակարգում կենսաբանական փուլային նյութերի հավասարակշռություն են ստեղծում: