Այսօր` փետրվարի 19-ին, ժամը 13:30-ին ԿԸՀ-ի դիմաց տեղի կունենա «Չծնված ժողովրդավարության վախճանը» խորհրդանշող ակցիա, որի ժամանակ ծաղկեպսակ կդրվի ԿԸՀ-ի մուտքի մոտ:

Իսկ մինչ այդ ԿԸՀ-ի դիմաց շարունակվում է նստացույցը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ երեկ երեկոյան նստացույց են հայտարրել ԳԱԱ շենքի դիմաց, իսկ ավելի ուժ նստացույցը տեղափոխվել է ԿԸՀ-ի դիմաց: Նրանք իրենց բողոքն են հայտնում տեղի ունեցած «շինծու ընտրությունների» նկատմամբ: