Թուրքիայի 28 նահանգներում փետրվարի 19-ի առավոտյան, ոստիկանությունը «Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատ»-ի (DHKP-C) դեմ լայնածավալ գործողություններ է սկսել։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝  Թուրքիայի 28 նահանգներում DHKP-C-ի դեմ ոստիկանության լայնածավալ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 167 հոգի։ Միայն Ստամբուլում ձերբակալվել է 56 հոգի։

Նշենք, որ այս տարվա փետրվարի 1-ին, Անկարայում ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի կազմակերպման պատասխանատվությունն իր վրա վերցրել էր DHKP-C-ն։

Հիշեցնենք, որ DHKP-C-ի նպատակն է՝ զենքի ուժով տապալել Թուրքիայում առկա կարգերը եւ ստեղծել մարքսիզմ-լենինիզմի սկզբունքներին համահունչ համակարգ։ DHKP-C-ն Թուրքիայում, ԱՄՆ-ում եւ Եվրամիության երկրներում համարվում է ահաբեկչական կառույց։