Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը փետրվարի 18-ի երեկոյան նախագահական պալատում ընդունել է Թուրքիայի ասորական համայնքի ներկայացուցիչներին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Թուրքիայի նախագահը ընդունել է ասորական ուղղափառ համայնքի հոգեւոր առաջնորդ Յուսուֆ Չեթինին։

Լրատվամիջոցների համար փակ հանդիպմանը մասնակցել է նաեւ Եվրամիության հարցերով նախարար եւ գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը։