Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար փետրվարի 7-ից փետրվարի 17-ը դիմել են հետևյալ անձինք` 44-ամյա Ռուբեն Վլադիմիրի Ջաղինյանը եւ 36-ամյա Աստղիկ Շամսի Ավետիսյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Նախագահի պաշտոնական կայքից:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի 16-րդ կետի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, կորոշի մրցույթի հաղթողին:




























