Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կոչով դիմել է Ջավախքի բնակիչներին:

Կոչում, մասնավորապես, ասվում է. «Հաշվի առնելով վերջին մեկ շաբաթվա ընթացքում Սամցխե-Ջավախք տարածաշրջանում տեղի ունեցած  իրադարձությունները, այն է ` իշխող  Վրացական Երազանք կոալիցիայի ակտիվիստների եւ Միացյալ Ազգային Շարժման կողմնակից Ախալքալաքի շրջանի պաշտոնյաների կողմից կազմակերպված հանրահավաքները, Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կողմերին  կոչ է անում չապակայունացնել տարածաշրջանը եւ  առաջնահերթությունը տալ տարածաշրջանում առկա հրատապ մի շարք խնդիրների լուծմանը:

Խորհուրդը նաեւ դիմում է   Ջավախքի ազգաբնակչությանը լինել կազմակերպված, չտրվել Վրաստանում տեղի ունեցող ներքին իրադարձություններին, քանզի տարածաշրջանի կայունությունը խախտելը չի բխում մեր ազգաբնակչության շահերից»: