Փետրվարի 19-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 13 հասցեում վնասվել է ջրագիծ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Կապան քաղաքի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ աշխատակիցները տեղում իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ: