Էպոսագետ ներկայացող նախագահ թեկնածու Վարդան Սեդրակյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտարարություն է տարածել եւ շնորհակալություն հայտնել իր բոլոր համակիրներից: Նա, մասնավորապես, նշել է. «Ամուր մնացեք ձեր հավատքի մեջ:

Կանցնի շատ քիչ ժամանակ, եւ բոլորը կհասկանան, թե ով, ով էր:

Ով էր Արդար, եւ ով` Անարդար: Ով էր ազգի անունից իր անձնական հարցերը լուծում, եւ ով էր իսկապես պայքարում հանուն Արդարության:

Ազգը կտա իր գնահատականը: Եւ կգա մեր ժամանակը: Կգա այն մարդկանց ժամանակը, ովքեր կարողանում են հանգիստ նայել ճակատագրի աչքերի մեջ:

Եվ մենք իվերջո կկարողանանք Հայաստանում վերահաստատել արդարության օրենքները, շնորհակալություն»:

Հիշեցնենք, որ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը: ԿԸՀ -ի տվյալներով, ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

1. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյան – 58,64% (861160ձայն)

2. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան  – 36,75% (539672 ձայն)

3. «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան–2,15 % (31643 ձայն)

4. «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյան– 1,23%  (18093 ձայն)

5. «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյան – 0,57 % (8328 ձայն)

6. որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյան –0,42% (6203 ձայն)

7. ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյան –0,24% (3516):