Փետրվարի 19-ին Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի եւ Արցախի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ  Կարեն Միրզոյանի հանդիպումը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Այդ ենթատեքստում նախարար Նալբանդյանն իր արցախյան գործընկերոջը ներկայացրել է Փարիզում ԵԱՀԿ համանախագահների եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպման արդյունքները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ երկու ԱԳՆ-ների միջեւ համագործակցությանն առնչվող հարցերի: