Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն, այսօր` փետրվարի 19-ին, Միքայելյանի անվան հիվանդանոցում հեթական բուժստուգում է անցել եւ բժիշկները պահանջել են, որ նա հիվանդանոցային ռեժիմով բուժումը շարունակի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը եւ ավելացրեց, որ վաղվանից կտեղափոխվի հիվանդանոց բուժումը այնտեղ շարունակելու համար: Խոսելով պատճառների մասին ասաց, որ խնդիրը ուժեղ մրսածությունն է, որից լյարդն է բորբոքվել:
«Բժիշկները պնդում են, որ հիվանդանոցային ռեժիմով բուժման կուրսերը ստանամ: Հուսով եմ նորմալ բուժում ստանալու ընթացքում ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Վարդան Սեդրակյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























