Մեծ Բրիտանիայի երկու բնակիչներ համացանցային eBay  աճուրդում հայելի են հանել վաճառքի, որն, ըստ նրանց, պարանորմալ  ավկտիվության աղբյուր է հանդիսանում: 20-ամյա Ուսանող Ջոզեֆ Բիրչն ու 43-ամյա նկարիչ Սոտիրաս Չարալամբուսը, որոնք Լոնդոնում  նույն բնակարանի վարձակալներն են, պնդում են, որ այդ առարկան գնելուց հետո  իրենց տարօրինակ դժբախտություններ են  հետապնդում, գրում է  «The Daily Mai».

Նրանք տարօրինակ հայելին ձեռք են բերել մի քանի ամիս առաջ, եւ դրանից հետո նրանց կյանքը վերածվել է մղձավանջի:  Մասնավորապես, նրանք գիշերներն արթնացել են սուր եւ տարօրինակ ցավից, որոնց պատճառն անգամ բժիշկները չեն կարողացել բացատրել: Նրանց տանջել են մղձավանջները:

Ի վերջո, տղամարդիկ որոշել են ազատվել հայելուց եւ այն գնահատել են 100  ֆունտ ստեռլինգ: Բրիտանացիների խոսքով, ցանցի օգտատերերը մեծ հետաքրքրություն են ցուցաբերում անսովոր լոտի նկատմամբ, տեղեկացնում է «РБК»-ն: