Ամերիկացի գրող Ջոն Միլուորդը, ով հայտնի է որպես «յուրահատուկ գաղափարների մասնագետ», կես տարի է ծախսել, որպեսզի պոռնոինդուստրիան նկարագրի ժողովրդագրության տեսանկյունից:
Միլուորդը վերլուծել է պոռնոդերասաննմերի 10 հազար դոսյե եւ դա բավարարել է, որ հոդս ցնդեցնի էրոտիկ ինդուստրիայի մասին եղած միֆերը:
Պոռնո ֆիլմում նկարահանվող 7 կանանց բաժին է ընկնում երեք տղամարդ: Այդ փաստը զարգացնում է տեսակետը, թե նման ֆիլմերում շահագործում են կանանց: Իրականում, այդ ինդուստիայում տղամարդը բեմում տարեկան փոխում է 45 զուգընկերուհի, իսկ կինը` ընդամենը 8 զուգընկեր:
Շիկահեր եւ մեծ կրծքերով կնոջ մասին կարծրատիպը եւս չի դիմացել վիճակագրական ստուգմանը: Պարզվում է, որ պոռնո դերասանուհիները սովորաբար սեւահեր են եւ չունեն մեծ կրծքեր: Ավելին, սեքս-ինդուստրիայի աշխատակիցներն ավելի պիրկ ու սլացիկ են. պոռնո դերասանը կշռում է միջինը 88,3 կգ, իսկ պոռնո դերասանուհիները` 53 կգ:
Հեղինակն ուսումնասիրել է նաեւ, թե կանանց որ դերերն են ավելի պահանջված: Պարզվում է, որ ամենապահանջվածը դեռահաս աղջիկն է, երկրորդ տեղում «մայրիկն է, որի հետ ուզում ես քնել»: Հետո գալիս են կինը, որ սեքսով է զբաղվում ոչ իր ամուսնու հետ, բուժքույրերը, դուստրերը, քույրերը եւ այլն:
Ինչ վերաբերում է պոռնո դերասանների հայրենիքին, ապա նրանցից ամենից մեծ թիվը կազմում են ամերիկացիները, հունգարացիներն ու չեխերը: 4-րդ տեղում Մեծ Բրիտանիան է, 5-րդում` Ռուսաստանը, ապա Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան եւ Իտալիան:




























