Չինաստանի բնակիչը խոստացել է 60 մլն դոլար արժողությամբ տուն նվիրել նրան, ով կգտնի իր կորած չաու-չաու շանը` «Սյաո Սյաո» անունով:

Այս հայտարարությունը սոցիալական ցանցերում 500 մլն մարդու ուշադրություն է գրավել: Շատերը կասկած են հայտնել չինացու մտադրությունների իրական լինելու մեջ, մյուսները նրան հոգեկան հիվանդ, երրորդները` խաբեբա են համարել:

Սակայն շան տերը պարզաբանել է, որ «Սյաո-Սյաոն» տան անդամ էր դարձել, իսկ տան անդամին կարելի է տասնյակ մլն դոլարից էլ թանկ գնահատել: Տունը, որը նա խոստանում է նվիրել շանը գտնողին, նա գնել է իր աշխատած փողերով:

Ու թեեւ շատերն են ուզում նման տան տեր դառնալ, բայց շունը դեռ չի գտնվել, հաղորդում է 8tv.ru-ն: