Մինչ այժմ կատուների սրճարանները բոնորոշ էին Ճապոնիային, Թայլանդին եւ մյուս ասիական երկրներին: Այդ հաստատություններում ցանկացողները կարող են ոչ մեծ գումարի դիմաց խաղալ կատուների հետ: Դա շատ հարմար է հատկապես նրանց համար, ովքեր տանը կենդանի պահելու հնարավորություն չունեն:

Բրիտանուհի Լորեն Պերսը խոստացել է  քաղաքի արեւելյան մասում նման սրճարան բացել, եթե  նվիրաբերության գումարը կազմի 108 000  ֆունտ ստեռլինգ: Մի քանի ամիսների ընթացքում արդեն հավաքվել է  109 510  ֆունտ: Պերսը խոստացել է, որ սրճարանը կբացվի այս տարի, հաղորդում է  «Комментарии»-ին: