Այսօր` փետրվարի 20-ին, ժամը 10.00-ի դրությամբ, Հայաստանի տարածքում բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Սելիմի լեռնանցքը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: