Հայաստանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի տեղեկատվությանը, ըստ որի տեղամասերից մեկում արձանագրվել է սպայի կողմից զինվորին ուղղորդելու դեպք, որի լուսանկարն առկա է:

ՊՆ-ն, ըստ էության, չի հերքել, որ նման բան կարող է եղած լինի, նշելով.

«2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության ընթացքում 1988 տեղամասերից ոչ մեկում դիտորդական առաքելությունների եւ խմբերի կողմից չի արձանագրվել զինծառայողների կողմից ընտրական գործընթացի խախտման որեւէ դեպք:

Չբացառելով զինծառայողների ուղղորդման հնարավորությունը, այնուամենայնիվ, ՀՀ ՊՆ-ն առաջակում է հայտնել, թե որ ընտրատեղամասում եւ երբ է արված լուսանկարը` միջադեպի մանրամասները ճշտելու եւ հնարավոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով»: