Փետրվարի 18-ին, ժամը 22.35-ին, հիվանդանոցից  ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Գյումրիի երկու բնակչուհիներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.40-ի սահմաններում, նրանք թունավորվել են իրենց բնակարանում ջրատաքացուցիչ կաթսայի գազի արտահոսքի հետեւանքով առաջացած շմոլ գազից:

Կատարվում է քննություն: