Երրորդ հանրապետության պատմությունն սկսվում է, ոչ թե այն օրից, երբ ֆորմալ իրավաբանորեն անկախություն ստացանք, այլ 1988թ-ի փետրվարից, երբ «Ղարաբաղ» կոմիտեի հետ ժողվուրդը ոտքի կանգնեց: Այս մասին այսօր` փետրվարի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հանրային խորհրդի նախագահ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը, հավելելով, որ մեզ մոտ անցյալը մոռացության է մատնվել:
Խոսելով ղարաբաղյան շարժման մասին, Մանուկյանն ասաց, որ շարժումը շատ վճռական եւ որոշիչ նշանակություն ուներ հայ ժողովրդի համար: Նա հիշեց, որ այդ օրերին ինքն առաջին անգամ հայտարարել է, որ «Մենք չունենք մշտապես բարեկամ, մշտական թշնամի, այլ ունենք մշտապես հայ ժողովրդի շահ», հավելելով, որ այդ արտահությունը շատ արդիական էր հայ ժողովրդի համար, քանի որ նրանց մոտ կարծարացած էր, որ ունենք մշտապես թշնամի` հանձինս Թուրքիայի եւ մշտական բարեկամ` հանձինս Ռուսաստանի:
Վազգեն մանուկյանի փոխանցմամբ` այդ օրերին կարեւորվում էր նաեւ այն միտքը, որ մենք մեր հույսը պետք է դնենք մեր ուժերի վրա:
«Շարժման հսկայական նվաճումն անկախությունն էր, ինչն անգնահատելի մեծ արժեք է, Ղարաբաղի պատերազմում հաղթանակն էր: Բայց արդեն 1995թ-ից մենք ընկանք սխալ ընտրական ցիկլի մեջ: Ես կարծում եմ, որ առաջիկա ընտրություններում արդեն ժողովուրդը կվերահսկի ընտրությունների ընթացքը»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Հարցին, թե ի՞նչն է համոզվածության հիմքը, նա պատասխանեց, որ շատ գործընթացներ հասունանում են: «Օրինակ տեսեք տանձը հասունանում եւ ծառից ընկնում է»,- ասաց նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























