ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթրակված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է թողել; Նա, մասնավորապես, գրել է.  «Հայրիկյանականնե՛ր, գլուխներդ բարձր։ Շնորհակալություն չեմ հայտնում որովհետեւ ճշմարտության հետ էինք հանուն մեզ՝ մեր ժողովրդի եւ մեր հայրենիքի։ Մենք դիմակայեցինք ուղղակի ահաբեկչությանը եւ դրան հաջորդած զանգվածային զրպարտարշավին։ Մեր անուղեղները չհասկացան, եւ էդպես էլ չեն հասկանայ, թե ինչ արեցի Հայաստանի, այդ թվում նաեւ իրենց համար։ Մենք հո գիտենք, որ մեր քարոզարշավն ընդհատվեց հունվարի 31-ին եւ մինչեւ փետրվարի 18-ը միայն մասնակցության երեւութականությունն էինք պահպանում, որպեսզի այս մահափորձն անտեսվեր այսօր եւ հետագայում Հայաստանի քաղաքական՝ պետության կյանքում ահաբեկչությունն օտար ու խորթ զգար իրեն։ Հետաքրքիր է, նրանք ովքեր բարբաջում էին, թէ Հայրիկյանը իշխանությունների մարդն է, հիմա ինչ են վայրահաչելու։ Ես տխուր չեմ, դուք էլ մի տխրեք, իսկ մեր դեմ դավեր նյութողները դեռ չգիտեն, թե ինչ է իրենց սպասվում»։

Հիշեցնենք, որ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը: ԿԸՀ -ի տվյալներով, ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

1. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյան – 58,64% (861160ձայն)

2. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան  – 36,75% (539672 ձայն)

3. «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան–2,15 % (31643 ձայն)

4. «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյան– 1,23%  (18093 ձայն)

5. «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյան – 0,57 % (8328 ձայն)

6. որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյան –0,42% (6203 ձայն)

7. ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյան –0,24% (3516):

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am