Երեւանում այսօր`փետրվարի 20-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հաստատեցին, որ  ժամը 08:30-ի սահմաններում Նոր Արեշ 15 փողոցի 1-ին շենքի բնակիչ, 62-ամյա Հ. Թ.-ն  այդ շենքի տանիքից ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետել:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նյութեր են նախապատրաստվում, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` տղամարդը երկտող է թողել, որտեղ գրված է,որ խնդրում  է իր արարքի համար ոչ ոքի չմեղադրել: