Այսօր` փետրվարի 20-ի գիշերը մարմնական տարբեր վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել մի խումբ երիտասարդներ: Վերջինններս Սեւանի փողոցում վիճաբանության են բռնվել միմյանց հետ, որի ժամանակ դանակահարել ու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են հասցրել միմյանց:

Երիտասարդներից մեկը դանակահարվել է գոտկային շրջանում, մեկն էլ վնասվածք է ստացել գլխին: Անմիջապես նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Թե ինչից է ծագել վիճաբանությունը փորձեցինք մանրամասներ ճշտել ոստիկանությունից: Այստեղից NEWS.am-ի հետ զրույցում միայն հաստատեցին տեղի ունեցածը` նշելով, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: