ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա»-ի անդամ Վլադիմիր Պեխտինը որոշել է վայր դնել իր լիազորությունները: Այդ մասին նա հայտարարել է խորհրդարանի ստորին պալատի նիստում:
«Գիտեմ, այս օրերին դուք տարբեր հրապարակումներ եք կարդացել ինտերնետում իմ մասին, հասկանում եմ, որ շատերն էմոցիաների ազդեցության տակ են: Կան նաեւ այնպիսիք, որ չարակամորեն են տրամադրված»,- ասել է Պեխտինը եւ հայտարարել, թե վայր է դնում մանդատը, քանի որ չի ուզում, որ անհիմն մեղադրանքները ստվերեն կուսակցությանը:
Պեխտինը արձակուրդ էր վերցվրել եւ մեկնել ԱՄՆ` ապացուցելու, որ այնտեղ անշարժ գույք չունի:
Պետդուման մանդատից հրաժարվելու հարցը քննարկելու է մարտին:




























