Հրանտ Բագրատյանը հողերի սեփականաշնորհման  ժամանակ շատ ներքեւում է եղել, որ որոշում կայացներ, բայց հիմա պարզվեց, որ ամեն ինչ ինքն է արել: Այս մասին, այսօր` փետրվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ով եղել է նորանկախ Հայաստանի առաջին վարչապետը:

«Շատ դեպքերում ինքն անտեղյակ է եղել, քանի որ ուղղակի կատարող է եղել: Եթե խոսքը հողի սեփականաշնորհման մասին է,  դա եղել է իմ վարչապետության ժամանակ եւ դա եղել է քաղաքական որոշում: Այդ ժամանակ ինքը շատ ներքեւում էր գտնվում, որ քաղաքական որոշում կայացներ»,- ասաց Վազգեն Մանուկյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am